Մեր մասին

Metaks Food Corner-ը հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հիմնվել է ռեստորանային ոլորտում բազմամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալ թիմի կողմից։
Մենք ստեղծել ենք մի վայր, որտեղ հաշվի են առնվել ոլորտի բոլոր առանձնահատկությունները՝ ապահովելով որակյալ և առողջ սնունդ, ինչպես նաև բարձրակարգ սպասարկում, որը ջերմ մթնոլորտ է ստեղծում թե՛ ընտանեկան, թե՛ գործնական, թե՛ ընկերական հանդիպումների համար։
Metaks Food Corner-ը ձեզ հնարավորություն է տալիս նախաճաշել, արագ և համեղ ճաշել կամ վայելել ընտանեկան և գործնական ընթրիքներ: Իսկ մեր առաքման ծառայության շնորհիվ մեր համերի ջերմությունը կհասնի այնտեղ, որտեղ դուք կլինեք։





